ԱԺ որոշումները վիճարկելու համար ՀՀ նախագահը ՍԴ դիմելու լիազորություն կունենա. ԱԺ-ում քննարկվեց «ՀՀ Սահմանադրական դատարանի մասին» նախագիծը

///ԱԺ որոշումները վիճարկելու համար ՀՀ նախագահը ՍԴ դիմելու լիազորություն կունենա. ԱԺ-ում քննարկվեց «ՀՀ Սահմանադրական դատարանի մասին» նախագիծը

ԱԺ որոշումները վիճարկելու համար ՀՀ նախագահը ՍԴ դիմելու լիազորություն կունենա. ԱԺ-ում քննարկվեց «ՀՀ Սահմանադրական դատարանի մասին» նախագիծը

Ազգային ժողովում այսօր քննարկման ներկայացվեց «ՀՀ Սահմանադրական դատարանի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ 2015թ. սահմանադրական փոփոխություններով «ՀՀ Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ են անհրաժեշտ և այս նախագծով, ըստ նրա, ՍԴ-ին վերապահվել են լիազորություններ, որոնք նախկինում վերապահված չէին։

Մասնավորապես, Հովհաննիսյանը կարևորեց այն, որ Հանրապետության նախագահը հնարավորություն կունենա որոշակի հարցերով դիմել ՍԴ։

«Նախագահին ԱԺ կողմից ուղարկված օրենքի սահմանադրականության հարցը որոշելու, ներում չշնորհելու, կառավարության կազմը չփոխելու, նախարարներին, փոխվարչապետներին չնշանակելու և համապատասխան բարձրագույն կոչումներ չտրամադրելու համար ՀՀ նախագահը ՍԴ դիմելու լիազորություն կունենա»,- նշեց փոխնախարարը։

Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ եթե գործող իրավակարգավորումներով պատգամավորների լիազորությունների դադարեցման հարցը պատկանում է ԱԺ-ին, ապա նոր Սահմանադրությամբ՝ այդ լիազորությունը ՍԴ-ին է պատկանելու։

«ՍԴ-ի է պատկանելու նաև ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման մասին հարցը»,-ասաց նա:

Արթուր Հովհաննիսյանն ընդգծեց, որ ի տարբերություն գործող օրենքի՝ առաջարկվող նախագիծը ՍԴ որոշումների կատարումներն ապահովող հստակ կառուցակարգեր է սահմանել։ «Եթե ՍԴ որոշումները ճանաչվեն հակասահմանադրական, ապա կառավարությունը եռամսյա ժամկետում պետք է ուսումնասիրի և միջոցներ ձեռնարկի օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելու համար», — նշեց նա:

By | 2017-12-20T15:27:57+00:00 Դեկտեմբերի 20th, 2017|Քաղաքականություն|Մեկնաբանությունները կասեցված են ԱԺ որոշումները վիճարկելու համար ՀՀ նախագահը ՍԴ դիմելու լիազորություն կունենա. ԱԺ-ում քննարկվեց «ՀՀ Սահմանադրական դատարանի մասին» նախագիծը-ում

About the Author: