Վիճաբանությունն ԱԺ դահլիճից տեղափոխվել է աշխատասենյակ. այն վերածվել է ծեծկռտուքի՞

Այսօր ԱԺ նիստերի դահլիճում Դատական օրենսգրքի քվեարկության ժամանակ վիճաբանությունը դերակատարների որոշ փոփոխությամբ շարունակվել է նաև խորհրդարանի միջանցքներում և աշխատասենյակներից մեկում: Ըստ ականատեսների` «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանի աշխատասենյակում թեժ վիճաբանություն է եղել նույն խմբակցության անդամներ Արթուր Մանուկյանի` նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու, և Սերգեյ Բագրատյանի միջև: Նապոլեոն Ազիզյանի քվեարկությունից դժգոհ Բագրատյանը հայհոյել է նրան, ինչին ի պատասխան Արթուր Մանուկյանը սկսել է հայհոյել Բագրատյանին` պաշտպանելով իր հոր ընկեր Ազիզյանին: Չճշտված տեղեկություններով` Մանուկյանի աշխատասենյակում պատգամավորների վիճաբանությունը ծեծկռտուքի է սկսվել, որը սպառնում է դուրս գալ ԱԺ պատերից: Այդ վիճաբանությունից հետո պատգամավորներն «անհետացել» են ԱԺ-ից: Մեր տեղեկություններով` այս պահին խմբակցության պատգամավորները գնացել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.