Ինչպես են չինացի աշխատակցուհիները պատժում միմյանց պլանը չկատարելու համար

 Համացանցում հայտնվել Է տեսանյութ, որտեղ պատկերված Է, թե ինչպես են Չինաստանի կոսմետիկական ընկերության աշխատակիցները հարվածներ հասցնում միմյանց դեմքերին այն պատճառով, որ չեն կարողացել կատարել վաճառքների տարեկան պլանը: Դրան ուշադրություն Է դարձրել The Sun հրատարակությունը: Հրատարակությունը պնդում Է, որ Nanchang Jinhuayuan Meiye ընկերությունում աշխատող կանայք պատժում են միմյանց՝ փորձելով պահպանել աշխատատեղը: Ընթացակարգը տեղի Է ունենում տարեվեջին նվիրված հանդիսավոր երեկոյի ժամանակ: Հարյուրավոր գործընկերների աչքի առաջ ծնկի իջած կանայք միմյանց հարվածներ են հասցրել այնքան ժամանակ, քանի դեռ ղեկավարը նրանց թույլ չի տվել կանգ առնել: Ընկերության աշխատակիցը պնդել Է, թե նման ընթացակարգը նպաստում Է մարտական ոգու բարձրացմանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.