Մինչև դեկտեմբերի 25-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. ԱԻՆ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ որոշ ավտոճանապարհներին, այդ թվում՝ Սոթք-Քարվաճառում և Վարդենյաց լեռնանցքում, տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Արարատի մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանում,  Շիրակի մարզի Ախուրյան գյուղում, Գյումրի, Մարալիկ, Արթիկ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ  քաղաքներում և Սարավան - Զանգեր, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին առկա են տեղումներ ձյան տեսքով: Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն,Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.