Մակրոնի գործունեությանը հավանություն է տվել ֆրանսիացիների կեսից ավելին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գործունեության հավանության վարկանիշը կազմում է 52 տոկոս: Այդ մասին վկայում են BVA ընկերության կողմից դեկտեմբերի 20-ին հրապարակված հարցման արդյունքները: Ֆրանսիայի ղեկավարի ժողովրդականության վարկանիշն առաջին անգամ է աճել վերջին մի քանի ամսվա ընթացքում: Մասնավորապես, վերջին ամսվա ընթացքում Մակրոնին հաջողվել է ցուցանիշները բարելավել վեց տոկոսային կետով: Պետության ղեկավարին ամենից ավելի ակտիվորեն աջակցում են երիտասարդները, թոշակառուները եւ բարձր աշխատավարձ ստացող մարդիկ: Հարցման մասնակիցները նշել են, որ երկրի նախագահի գործունեությանը հավանություն են տալիս, քանի որ նա կատարում է նախընտրական խոստումները: Մինչդեռ, ֆրանսիացիների լուրջ դժգոհությունն հարուցում աշխատանքային բարեփոխումը, որը գործատուների համար մեծ ճկունություն է նախատեսում աշխատակիցների աշխատանքային պայմանների եւ վճարման հարցերում, ինչպես նաեւ նվազեցնում է աշխատակիցներից ազատվելու ծախսերը: Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 18-19-ին: Դրան մասնակցել է շուրջ 1,2 հազար մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.