ԵՄ պաշտոնյան որեւէ հակասություն չի տեսնում Հայաստանի` ԵՄ եւ ԵԱՏՄ հետ ունեցած հարաբերություններում

Եվրամիության հետ համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանը ցույց է տալիս, որ ի զորու է կայացնել սեփական որոշումները՝ որպես ինքնիշխան պետություն:  ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի ավարտից հետո կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԵՄ-Հայաստանխորհրդարանական համագործակցության հանձնաժողովիհամանախագահ Սաջադ Քարիմը: «Հայաստանն առաջին երկիրն է, որը ԵԱՏՄ անդամ լինելով` միաժամանակ նաեւ շատ ավելի խոր հարաբերություններ է ձեւավորում Եվրամիության հետ: Մենք որեւէ հակասություն չենք տեսնում մեկը մյուսի հետ: Հայաստանն այսպիսով ցույց է տալիս, որ կարող է սեփական որոշումներ կայացնել որպես ինքնիշխան երկիր` շատ հստակ կերպով ձեւակերպած ունենալով իր ապագա հավակնությունների սկզբունքների շրջանակը, միաժամանակ հաշվի առնելով իր աշխարհագրական դիրքը, եւ այս առումով Հայաստանն իսկապես ուժի դիրքում է հայտնվում: Մենք այսպես ենք տեսնում իրավիճակը, եւ հուսով ենք,  որ բոլոր նրանք, ովքեր Հայաստանին աշխարհագրական դիրքով մոտ են կանգնած, կկարողանան օգնել ճանապարհորդության այս վեկտորին եւ այս գործընթացին»,-եզրափակեց նա: Բրյուսելում նոյեմբերի 24-ին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.