Հայտնի են դարձել Samba Gold 2017-ի հավակնորդները

Հայտնի են դարձել «Samba Gold 2017» մրցանակի հավակնորդները: Sambafoot-ն ամեն տարի այդ մրցանակը շնորհում է Եվրոպայում հանդես եկող լավագույն բրազիլացի ֆուտբոլիստին:   Հաղթողը կընտրվի երկրպագուների, բրազիլացի նախկին ֆուտբոլիստների և մարզական լրագրողների քվեարկությամբ:   Հավակնորդների թվում են Ալեքս Սանդրոն («Յուվենտուս»), Ալիսոնը («Ռոմա»), Տալիսկան («Բեշիքթաշ»), Կասեմիրոն («Ռեալ»), Դանիել Ալվեսը (ՊՍԺ), Դանիլոն («Մանչեսթեր Սիթի»), Դավիդ Լուիսը («Չելսի»), Դուգլաս Կոստան («Յուվենտուս»), Էդերսոնը («Մանչեսթեր Սիթի»), Ֆաբինյոն («Մոնակո»), Ֆերնանդինյոն («Մանչեսթեր Սիթի»), Ֆիլիպե Լուիսը («Աթլետիկո»), Ֆրեդը («Շախտյոր»), Գաբրիել Ժեզուս («Մանչեսթեր Սիթի»), Ժուլիանոն («Ֆեներբահչե»), Ժեմերսոնը («Մոնակո»), Լուիս Գուստավոն («Մարսել»), Մալկոմը («Բորդո»), Մարսելոն («Ռեալ»), Մարկինյոսը (ՊՍԺ), Միրանդան («Ինտեր»), Նեյմարը (ՊՍԺ), Պաուլինյոն («Բարսելոնա»), Կոուտինյոն («Լիվերպուլ»), Ֆիրմինոն («Լիվերպուլ»), Թայսոնը («Շախտյոր»), Տիագո Սիլվան (ՊՍԺ), Վագներ Լավը («Ալանյասփոր»), Վիլիանը («Չելսի») և Վիլիան Ժոզեն («Ռեալ Սոսյեդադ»):   Հիշեցնենք, որ «Samba Gold» մրցանակը շնորհվում է 2008 թվականից: Մրցանակն ամենաշատը ստացել է ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվան, ով հաղթող է դարձել 3 անգամ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.