Շաղափյան թեյագործության ավանդույթները կամ երիտասարդ թեյագործի վերադարձն արմատներին

<<Ամեն ինչ շատ պարզ է՝ եթե քեզ հաճելի է ապրել քո կատարած ընտրության հետ, ուրեմն դա է ճիշտը>> ․ երիտասարդ Ռոզա Մուրադյանը մեջբերում է ամերիկահայ  աշխարհահռչակ գործարար Քըրք Քըրքորյանի մտքերն ու ավելացնում, որ հենց  Քըրքորյանն ու բիզնես ոլորտում նրա կերտած ուղին են իր համար եղել  ապացույցն այն փաստի, որ համառության, պայքարի ու աշխատասիրության շնորհիվ մարդն ապրում է  իր կյանքն այնպես, ինչպես  ընտրում է։ Արարատի մարզի առաջին խոշորացված համայնքի մեջ մտնող բնակավայրերից մեկը՝  Շաղափը ներկայացնող երիտասարդ գործարարը վստահ է, որ  դեռ տարիներ առաջ իր 106-ամյա տատիկի կողմից նրբանկատորեն և անմահական բաղադրատոմսով թեյ պատրաստելու բարի ավանդույթն է առիթ հանդիսացել  հաճելի և օգտակար սովորույթը բիզնես մոդելի վերածելու համար։ Համայնքի անունը կրող և <<Shaghap Tea>>  անվանմամբ  փաթեթների մեջ  օգտագործվում են Խոսրովի անտառի հարակից սարերում աճող բազմազան և օգտակար բույսեր, որոնք էլ  այնուհետև միախառնվում ու դասակարգվում են ըստ փաթեթների և ըստ օգտակարության։ Երիտասարդ ձեռներեցի հավաստմամբ՝  արդեն իսկ արտադրվող 4  ուղղվածության թեյատեսակների հակաբորբոքիչ հատկությունները օգնում են բրոնխիտի, հազի, մրսածության և ստամոքս-աղիքայնին համակարգին, կարգավորում են ճնշումը, բարելավում սրտանոթային համակարգի աշխատանքն ու անգամ դրսևորում քաշն իջեցնող հատկություններ։ Ռոզան թեյագործությամբ զբաղվելուն մղվելու  համար առաջ է քաշում մի քանի գործոններ՝ շեշտելով,  որ բնության կողմից Խոսրովի անտառի բնակավայրերին ընձեռած հրաշագործ բույսերը, շուկայում առկա անորակ և հավելանյութերով համեմված թեյերը, գյուղացուն աշխատանքով ապահովելու անհրաժեշտությունը դարձան այն ուղենիշը, որով սկսեց քայել հստակ ու մեծ սիրով։ Սկզբում հոբբի, իսկ հետագայում՝  լրջագույն նպատակների վերաճած  թեյագործության հետ կապված ծրագրերն իրականություն դարձնելու գործընթացներում Ռոզան շեշտում է ընտանիքի ու Արարատի մարզպետարանի, ընկերների ու <<Էկոլաբ>> հիմնադրամի կողմից մշտապես ցուցաբերված աջակցությունը։ Իր առջև ունենալով տատիկի ավանդական բաղադրատոմսերն ու աշխարհահռչակ գործածարների փորձը՝ Ռոզա Մուրադյանն այսօր  թեյագործական շուկայում վստահաբար ներկայանում է որպես ավանդական եղանակով՝ առանց քիմիական հավելանյութերի և Արարատի մարզի Շաղափ բնակավայրում փաթեթավորված <<Shaghap Tea>>  ապրանքանիշի հիմնադիր, որն, ըստ նրա, դեռ նոր մարտահրավերներ ունի նետելու։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.