Թուրքիայում նոր երկրաշարժի հետևանքով քաղաքացիները գիշերել են բաց երկնքի տակ

Թուրքիայի Մուղլա նահանգում նոյեմբերի 24-ի գիշերը գրանցված երկրաշարժը ստիպել է հարյուրավոր քաղաքացիների գիշերել բաց երկնքի տակ:  Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը: Երկրաշարժը եղել է 5,1 մագնիտուդ ուժգնությամբ: Մարդկային կորուստներ չեն եղել, սակայն մի շարք շինությունների պատերին ճեղքեր են առաջացել: Շատ քաղաքացիների ինքնազգացողությունը խուճապի հետևանքով վատացել է: Քաղաքացիներից շատերը վերցրել են առաջին անհրաժեշտության իրերն ու գիշերել են դրսում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.