Էրեբունիում 70-ամյա կինը վրաերթի հետեւանքով մահացել է

 Երևանի Էրեբունի փողոցի թիվ 15/1 հասցեի մոտ նոյեմբերի 24-ին՝ ժամը 19.10-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1947 թ. ծնված Գոհարիկ Մարկոսյանին: Ինչպես  տեղեկացրին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Մարկոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.