Եղվարդի խճուղու արագաչափը կարձանագրի երկու ուղղություններով թույլատրելի արագությունը գերազանցելու փաստերը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2017 թ. նոյեմբերի 27-ից Երևան քաղաքի Եղվարդի խճուղում («Արմենիա» հեռուստաընկերության հարևանությամբ) տեղադրված արագաչափ սարքի միջոցով կարձանագրվեն երկու ուղղություններով երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությունը գերազանցելու փաստերը: Ինչպես  տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.