Դեսպան Կիրակոսյանը ելույթ է ունեցել ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի նիստում

Վիեննայում ընթացող ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի նստաշրջանի նոյեմբերի 23-ի նիստում Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ԱԷՄԳ) ՀՀ ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը ելույթ ունեցավ Տեխնիկական համագործակցությանը նվիրված քննարկմանը։ Անդրադառնալով քննարկմանը ներկայացված 2018-2019թթ. Տեխնիկական համագործակցության ծրագրին նվիրված ԱԷՄԳ Գլխավոր քարտուղար Ամանոյի զեկույցին՝ դեսպան Կիրակոսյանը նշեց, որ 1993թ. ԱԷՄԳ-ին իր անդամակցությունից ի վեր Հայաստանն ընդգրկուն և արդյունավետ համագործակցություն է ծավալալել կառույցի Տեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում։ Դեսպանն ընդգծեց, որ ԱԷՄԳ Տեխնիկական համագործացության ծրագիրը վայելում է Հայաստանի Հանրապետության կառավարության անվերապահ աջակցությունը՝ նշելով, որ համագործակցությունը միջուկային տեխնոլոգիաների խաղաղ և անվտանգ օգտագործման այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, առողջապահությունը, բնապահպանությունը, միջուկային անվտանգության կարգավորման դաշտի բարելավումը և այլն, արդեն իսկ տվել է շոշափելի արդյունքներ։ Դեսպան Կիրակոսյանը նշեց, որ 2018–2019թթ. Տեխնիկական համագործակցության ծրագրում ընդգրկված բնագավառների շրջանակը լավագույնս արտացոլում է կայուն զարգացման գերակայությունները և այդ տեսանկյունից շեշտեց Հայաստանի համար նախատեսված ծրագրերի լիարժեք իրագործման կարևորությունը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.