Հայաստանում բարելավվել են արհեստական ընդհատումների եւ անպտղության ցուցանիշները

Հայաստանում 2017 թվականին մայրական եւ նորածնային մահացության, ինչպես նաեւ հղիության արհեստական ընդհատումների եւ անպտղության ցուցանիշները զգալիորեն բարելավել են: Հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանն ասաց, որ 2016 թվականին մայրական մահացության 12 դեպք է գրանցվել, մինչդեռ 2017 թվականին դեպքերի թիվը երկուսն է եղել, որոնցից մեկը կապված էր մանկաբարձական խնդիրների, մյուսը` ուղեղի կաթվածի հետ: «Մանկական մահացության ցուցանիշը եւս զգալիորեն նվազել է՝ 18.3 պրոմիլից հասնելով 6.3 պրոմիլի 1000 ծնված նորածինների հաշվով»,-ասաց նա: Ռազմիկ Աբրահամյանի խոսքով` անպտղության նվազեցման ցուցանիշը 32 տոկոսից իջել է 14.9 տոկոսի: «Ցուցանիշը բարելավել է շնորհիվ  ժամանակակից հետազոտման եւ բուժման մեթոդների ներդրման»,-ասաց գլխավոր մասնագետը: Նա ուրախությամբ փաստեց, որ շնորհիվ անցանկալի հղիությունների ու աբորտների կանխարգելման ուղղությամբ տարված աշխատանքների` 2.5 անգամ նվազել է հղիության ընդհատումների թիվը, ինչն իր հերթին նպաստել է երկրորդային անպտղության 2.5 անգամ կրճատվելուն, ինչպես նաեւ աբորտներից մայրական մահացության դեպքերի վերացմանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.