Եղեգնաձորի, Վայքի և Սիսիանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը  տեղեկացնում է,որ նոյեմբերի 23-ին` ժամը 20:00-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գորիս-Սիսիան, Երևան - Սևան ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից  խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.