Ռադոմիր Անտիչ. Սանչեսը չէր խանգարի Ռեալին

Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ռադոմիր Անտիչը կարծում է, որ «արքայական ակումբին» չի բավականացնում Լոնդոնի «Արսենալի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի նման ֆուտբոլիստ:   Չիլիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը «զինագործների» հետ ավարտվում է 2018 թվականի ամռանը:   «Սանչեսն իր դիրքում լավագույններից է աշխարհում: Նա ունի այն, ինչը չի բավականացնում «սերուցքայիններին»: Դրա մասին խոսում եմ Մորատայի և Խամեսի նման ֆուտբոլիստների հեռանալու պատճառով:   Սանչեսը չէր խանգարի «Ռեալին»՝ հաշվի առնելով Բենզեմայի և Ռոնալդուի թույլ խաղը»,- Անտիչի խոսքը մեջբերում է «Bernabeu Digital»-ը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.