Տարկետման օրինագծի շուրջ ուսանողների հետ հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2 շաբաթից

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն առաջարկում են հաջորդ կլոր սեղան քննարկումը լինի Կառավարությունում, այս մասին նրանք այսօր հայտարարեցին ԱԺ–ում կազմակերպված քննարկմանը:
«Կցանկանայինք քննարկումները տեղափոխվեին կառավարական հարթակներ և հաջորդ հանդիպումը տեղի ունենար ՀՀ Կառավարությունում, ավելի աշխատանքային միջավայրում»,- ասաց նախաձեռնության անդամներից մեկը: Նիստը վարող Էդուարդ Շարմազանովը հաջորդ հանդիպման համար երեք առաջարկ արեց, նախ՝ առանձնացնել լուրջ քննարկման հարցերը, այնուհետև դրանք փաստաթղթավորել, այնուհետև ստեղծել աշխատանքային խումբ, որը սկզբունք առ սկզբունք կքննարկի և կգա կոնսենսուսի։ Նախաձեռնության անդամները նշեցին, թե ամեն ինչ կախված է քննարկումների արդյունքից, որ նշված խնդիրները լուծումներ գտնեն: Դավիթ Պետրոսյանը նշեց, թե ինչպես փոխնախարար Արտակ Զաքարյանը նշեց, որ տարկետում լինելու պահանջը բավարարված է և տարկետում կա,  ուստի պետք է քննարկեն, հատկապես որ իրենց առաջին առաջարկներն ընդունելի են, ուստի երկրորդ սկզբունքների շուրջ էլ կսկսեք քննարկումները: «Ասացիք, որ խառնաշփոթ է, այո, խնդիր չկա, նոր առաջարկ է, պետք է սկսել քննարկումներ, որի արդյունքում կհասկանանք մեխանիզմները, մենք էլ առաջարկներ կներկայացնենք, ավելի կոմպետենտ մարդկանց ներգրավելով, կնպաստի որ մթնոլորտը բարելավվի բանակի և հասարակության կապը և դա կդիտվի անհատական մոտիվացիայի վրա: Պատրաստ ենք մեր ամբողջ էներգիան դնել պրոցեսի մեջ, խնդիրը կայանում է նրանում, որ եղած ռեսուսրներն արդյունավետ օգտագործենք, և հասնենք Հայաստանի Հանրապետության զարգացմանը, որի մեջ մտնում է թե՛ գիտական, թե՛ անվտանգության ոլորտը»,-ասաց նա: Նշենք, որ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հաջորդ հանդիպումը տեղի ունենա երկու շաբաթ անց: «Ժամկետը հաշվարկել ենք, շտապելու տեղ չունենք, երկշաբաթյա ժամկետում նորմալ է, որ աշխատենք»,-ասաց Շարմազանովը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.