«Ժողովուրդ». Խմելու ջրի և ջրահեռացման ծառայությունների սակագները ընդհանուր կդառնան 191 դրամ 41 լումա՝ 1 խմ-ի դիմաց. ներկայումս 180 դրամ է

«Բավական չէին վերջին ամիսներին Հայաստանում սննդամթերքի շուկայում կտրուկ թանկացումները, հունվարի 1-ից կբարձրանա նաև խմելու ջրի գինը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հան­րային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը կայանալիք նիստում պատրաստվում է քննակել այդ հարցը: Ըստ ՀԾԿՀ նախագծի՝ խմելու ջրի և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների սակագները ընդհանուր կկազմեն 191 դրամ 41 լումա՝ մեկ խորանարդ մետրի դիմաց: Ներկայումս այդ սակա­գինը կազմում է 180 դրամ: Մասնավորապես՝ միայն խմելու ջրի մատակարարման սակագինը գործող 153 դրա­մի փոխարեն դառնալու է 162,7 դրամ՝ մեկ խորանարդ մետրի դիմաց: Իսկ մեկ խորանարդ մետր ջրահեռաց­ման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունը գործող սակագնով 27 դրամ է, նոր սակագնի ուժի մեջ մտնելուց հետո այն կդառնա 28,7 դրամ: Ու չնայած համատարած այս գնաճին՝ իշխանությունները որևէ քայլ չեն անում իրավիճակը մեղմելու ուղղությամբ»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.