Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարը մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում

Լեհական Բիդգոշթ քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը:   Այսօր մրցագորգ են դուրս գալու հունահռոմեական ոճի ըմբիշները, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:   Մինչև 71 կգ քաշային կարգում Արմեն Հակոբյանն ուժերն է չափելու ամերիկացի Ալեքսանդր Ջոն Մոսսինգի, իսկ 85 կգ քաշային Գեղամ Թորգոմյանը՝ բելառուս Զախար Դմիտրիչենկայի հետ:   Վաղը պայքարի մեջ կմտնեն Տարոն Դումոյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ) և Սարգիս Քոչարյանը (80 կգ):
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.