«Ժողովուրդ». «Ընտանեկան բռնությունների կանխարգելման» աղմկահարույց նախագիծն ուղարկվել է ԱԺ. այն կքննարկվի առաջիկա քառօրյայում

««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունն անհետաձգելի է համարել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» աղմկահարույց օրենքի նախագիծն ու այն ուղարկել Ազգային ժողով: Մի քանի լսումներ անցած նախագիծն արդեն իսկ ընդգրկված է խորհրդարանի օրակարգում: Ու քանի որ աղմկահարույց նախագիծը անհետաձգելի է համարվել, ապա այն կքննարկվի առաջիկա քառօրյայում՝ դեկտեմբերի 5-ին: Հետաքրքիրն այն է, որ այս նախագիծը հեղինակել ու ԱԺ է ներկայացրել ազգային-պահպանողական համարվող ՀՀԿ կառավարությունը (չնայած՝ իրական հեղինակը ՀՀԿ-ի եվրոպականացված թևն է՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի գլխավորությամբ): Բայց ԱԺ ՀՀԿ պատգամավորներն ի սկզբանե հայտարարել էին, թե դեմ են այդ նախագծին, նույնիսկ ներքին որոշում ունեն ցանկացած գնով դեմ քվեարկելու:   Հետաքրքիր է՝ ինչ է անելու այս առումով կառավարությունը և առաջիկայում էլ ի՞նչ զիջումների է գնալու»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.