Ամբողջությամբ այրվել է Աշտարակ–Երևան ավտոճանապարհին ասֆալտապատում իրականացնող ավտոմեքենայի սրահը

Նոյեմբերի 11-ին, ժամը 05:11-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի կամրջի վրա ավտոմեքենա է այրվում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:37-ին, մարվել՝ 06:09-ին: Պարզվել է, որ Աշտարակ–Երևան ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ կամրջի վրա, այրվել է ասֆալտապատում իրականացնող «Wirtgen w200» ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.