Շնորհավորում եմ ձեր ավանդական մասնագիտական տոնի՝ Միլիցիայի օրվա առթիվ.Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ

Սիրելի վետերաննե՛ր: Շնորհավորում եմ ձեր ավանդական մասնագիտական տոնի՝ Միլիցիայի օրվա առթիվ: Տոն, որը ոչ միայն հիշողության հնարավորություն է, այլև թույլ է տալիս ուրախությամբ տեսնել, որ ձեզնից շատերը ոչ թե վաստակած հանգստի հեռվից, այլ այսօրվա ոստիկանների առաջին շարքում են գնահատում սեփական գործն ու վաստակը: Այո՛, իրավապահ լինելը ոչ թե աշխատանք է, այլ կոչում, որը չի ենթարկվում ժամանակի ու տարիքի հրամայականին ու տևում է այնքան, որքան անհրաժեշտ է հանրությանն ու մարդուն հանցավորությունից, ապօրինությունից, անարդարությունից պաշտպանելու համար: Ուրեմն դուք ընդմի՛շտ իրավապահ եք և ողջ կյանքով, անձնազոհ աշխատանքով, վտանգին ընդառաջ գնալու պատրաստակամությամբ եք հավաստել ձեր անմնացորդ նվիրումը աշխարհի ամենամարդասիրական գործին: Հավաստել եք ձեր հազարավոր սաներով, որոնք այսօր էլ սովորում են ձեզնից, քանզի լավագույն ավանդույթներն են լավագույն բարեփոխումների հիմքում, ինչպես որ ճշմարիտ ապագա կերտում են միայն հավատարիմ հիշողությամբ: Սիրելի՛ վետերաններ, շնորհակալ ենք ձեզ՝ լավագույն ավանդույթների համար, որ միշտ նորանում են մեր ամենօրյա աշխատանքի մեջ: Հավատարիմ ենք հիշողությանը, որ հսկում է մեր այսօրվա ընթացքն ու վաղվա ծրագրերը: Կրկին շնորհավորում եմ ձեր խորհրդանշական տոնի առթիվ: Մաղթում եմ ամուր առողջություն, երջանկություն, գործը շարունակելու հաստատակամություն: Աստված ձեզ պահապան:
Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.