Շերը կոչ է արել աջակցել Ցեղասպանության մասին նոր ֆիլմին

Ամերիկահայ հայտնի երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) իր պաշտոնական ֆեյսբուքյան էջումգրառում է արել Հայոց ցեղասպանության մասին «Բնաջնջման մտադրություն» ֆիլմի վերաբերյալ՝ բոլորին կոչ անելով աջակցել դրան: «Հայոց ցեղասպանության մասին «Բնաջնջման մտադրություն» մրցանակակիր ֆիլմը, որի պրոդյուսերն իմ թանկագին ընկեր Էրիկ Իսրայելյանն է, վաղվանից կցուցադրվի Լոս Անջելեսի ու Նյու Յորքի կինոթատրոններում: Խնդրում եմ, աջակցեք ֆիլմին ու #պահեքխոստումը»,-գրել է 71-ամյա երգչուհին: Հիշեցնենք, որ Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն. մահ, ժխտում և նկարագրում» վավերագրական ֆիլմում օգտագործվել են Ցեղասպանությունը վերապրածների հին տեսագրություններն ու պատմական փաստեր՝ իրականացված հանցագործությունների ամբողջական ակնարկը կազմելու համար: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել «Տրայբեկա» կինոփառատոնում: Ռեժիսորը հանդիպել է պատմաբանների և գիտնականների հետ՝ Հայոց ցեղասպանության և Թուրքիայի մերժողական քաղաքականության վրա լույս սփռելու նպատակով: 2017թ. այն Լոս Անջելեսում կայացած կինոփառատոնի շրջանակում ճանաչվել է լավագույն վավերագրական ֆիլմ: Դրանում նկարահանվել են Ատոմ Էգոյանը, Կրիստիան Բեյլը, Էրիկ Պողոսյանը, Սերժ Թանկյանը, Անժելա Սարաֆյանը, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն էվանսը:     Фото Cher.
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.