Նախատեսում ենք բուհական պետպատվերը կրթաթոշակային հիմնադրամով փոխարինել. նախարարը մանրամասներ ներկայացրեց

[caption id="attachment_188173" align="alignnone" width="669"] RA Minister of Education and Science Levon Mkrtchyan gave a press conference at the RA MES[/caption] ԱԺ-ում «ՀՀ 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանից հետաքրքրվեց, թե ինչու կրթաթոշակների չափը չեն փոխում: «Ամեն ինչ փոխվում է, բայց կրթաթոշակները տարիներ շարունակ նույն են, մտածում էի՝ այս անգամ փոփոխություն կլիներ»,-ասաց նա: Նաև հետաքրքրվեց, թե մտադիր չե՞ն պետպատվերի սկզբունքը փոխել: Ըստ նախարարի՝ պետք է պետպատվերի տրամաբանությունը հիմնովին փոխվի, և պետպատվերը կրթաթոշակային հիմնադրամով փոխարինվի: «Ինձ անհանգստացնում է աղքատության ցուցիչով ներգրավվածությունը բուհերում՝ 30% աղքատություն և 7% բուհերի ներգրավվածություն: Հիմա կրթաթոշակային հիմնադրամի կեսը կլինի սոցիալական, և հնարավորություն կլինի ճիշտ քաղաքականություն վարել: Երբ տեղադրվի անվճարի չափը՝ արդեն կկարողանանք ուղղորդել նաև դիմումատուին դեպի քիմիա, կենսաբանություն, որտեղ պետությունը մասնագետի կարիք կունենա»,-ասաց նախարարը և հավելեց, թե հիմնադրամի հատկացման կեսը կլինի սոցիալական, զգալի մասը՝ առաջադիմության համար, նաև նպատակային ուղղորդում կլինի: Ըստ Մկրտչյանի՝ կրթաթոշակային այս ձևն աշխարհում ընդունված է՝ նախապես կդիմեն հիմնադրամին, և հետո արդեն կորոշվի՝ ստանում է, թե ոչ: Նախարարը համաձայնեց, որ այդ կրթաթոշակի 5 հազարները ոչինչ չեն տալիս և կրթաթոշակն իր ծավալներով կենտրոնացնելով՝ այդ հարցերին լուծում կտան: Թե ինչու 2018թ. բյուջեով դա արդեն չեն արել, նախարարը բացատրեց, որ սպասում են՝ զինապարտության օրենքը անցնի, տարկետումը առանձնացնեն պետպատվերից և նոր միայն գումարներ հատկացնեն և համակարգ ներդնեն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.