Եկեղեցում կրակ բացած տեխասցին բոլոր հավատացյալներին հիմար էր համարում. նոր մանրամասներ (լուսանկարներ)

Բրիտանական The Daily Mail պարբերականը զրուցել է նոյեմբերի 5-ին Տեխաս նահանգի Սազերլենդ Սփրինգս քաղաքի բապտիստական եկեղեցում պատարագի ժամանակ կրակահերթ բացած տղամարդու՝ Դևին Քելիի նախկին համադասարանցիների հետ՝ փորձելով մոտավոր պատկերացում կազմել 26 մարդու կյանք խլած ոճրագործի մասին: Բրիտանական պարբերականի զրուցակիցների մեծ մասը Քելիին բնորոշել են որպես տարօրինակ ու վախի տհաճ զգացողություն առաջացնող երիտասարդ: «Նա հիմար էր անվանում բոլոր նրանց, ովքեր հավատում էին Աստծուն: Նա շրջապատում յուրային չէր ու աթեիզմի քարոզով էր զբաղված»,-պատմել է Նինա Ռոուզ Նավան՝ մանրամասնելով, որ Քելին շփվում էր իր նմանների հետ: Պարբերականը մանրամասնում է, որ 26-ամյա Քելին նախկինում զբաղվել է Աստվածաշնչի ուսումնասիրությամբ, ինչպես նաև ծառայել ԱՄՆ-ի օդուժում: Նշվում է նաև, որ ոճրագործությունից մի քանի օր առաջ ամերիկացին իր ֆեյսբուքյան էջում ինքնաձիգի լուսանկար է հրապարակել: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Դևին Քելին 5 տարի առաջ ռազմական տրիբունալի կողմից դատապարտվել էր կնոջ ու երեխայի վրա իրագործած հարձակման համար: Հրաձիգը 2010-2014թթ. ծառայել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում, այնուհետև աշխատանքից հեռացվել է կարգապահական պատճառներով ու կալանքի տակ գտնվել 12 ամիս: Նոյեմբերի 5-ին Քելին զինվորական համազգեստով մտել է եկեղեցի, որտեղ պատարագ էր մատուցվում, ու կրակ բացել՝ խլելով 26 մարդու կյանք, վնասվածքներ հասցնելով 20-ից ավելի մարդու: Աղբյուրը մանրամասնում է, որ Քելիի զոհերի թվում կա 2 տարեկան երեխա: Ոճրագործությունից հետո Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է խոնարհել երկրի դրոշները՝ ի հիշատակ եկեղեցում սպանվածների: Հաղորդվում է, որ ոստիկանությունը հետապնդել է դեպքի վայրից փախուստի դիմած տղամարդուն ու նրան սպանել:   Devin Patrick Kelley (pictured) walked into the First Baptist Church of Sutherland Springs, dressed in full combat gear, and began shooting, according to local law enforcement sources    Devin Patrick Kelley (pictured) in a mugshot) Kelley, (pictured in his yearbook photo)    Police have not yet released a motive for why Kelley, pictured as a young teenager, opened fire at the church Investigators work at the scene of a deadly shooting at the First Baptist Church in Sutherland Springs, Texas, Sunday     
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.