Թաեքվոնդոյիստները պատրաստվում են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը

Նոյեմբերի 2-ից 5-ը Կիպրոսի Լարնակա քաղաքում կանցկացվի թաեքվոնդոյի Եվրոպայի երիտասարդական (Մ17) առաջնությունը, գրում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:   Ավագ մարզիչ Զորայր Մեկինյանի գլխավորությամբ մայրցամաքի առաջնությունում հանդես կգան Լևոն Գասպարյանը (48 կգ), Բաբկեն Սարգսյանը (51 կգ), Սուրեն Այդինյանը (55 կգ), Ռոման Հայրապետովը (59 կգ), Ալբերտ Հովհաննիսյանը (63 կգ), Անդրանիկ Խաչատրյանը (68 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (73 կգ):   Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի հոկտեմբերի 30-ին:   Մինչև Եվրոպայի առաջնությունը մեր թաեքվոնդոյիստները կենտրոնացված մարզումներ են անցկացնում «Դինամոյում»: Մասնագետների կարծիքով, հայաստանցի մարզիկներն ընդունակ են պայքարելու մեդալների համար գրեթե բոլոր քաշային կարգերում:   Մայրցամաքի առաջնության մեկնարկից առաջ «Դինամո» ՄՀԿ-ում կայացել է թաեքվոնդոյի «Արմար» ակումբի բաց առաջնությունը, որին մասնակցել է 8-ից 18 տարեկան մոտ 180 մարզիկ Երևանից, հանրապետության մարզերից և Արցախից:   «Պաշտոնական միջազգային մրցաշարեր անցկացվում են 13 և բարձր տարիքային խմբի մարզիկների համար, այդ պատճառով կազմակերպում ենք ակումբային մակարդակի մրցաշարեր պատանի մարզիկների համար:   Նրանց համար, փաստորեն, սա Հայաստանի ոչ պաշտոնական առաջնություն է, իսկ ավագ տարիքի թաեքվոնդոյիստները լրացուցիչ մրցաշարային փորձ են ձեռք բերում»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.