«Եթե Կիմ Չեն Ընը հանկարծակի մահանա... ինձ մի հարցրեք այդ մասին». ԿՀՎ ղեկավար

ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ եթե ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը վաղաժամ մահանա, նա այդ մասին ոչինչ չի խոսի, հաղորդում է AFP գործակալությունը: Գերատեսչության ղեկավարը պարզաբանել է, որ ԿՀՎ-ն Հյուսիսային Կորեայի առաջնորդին համարում է ռացիոնալ կառավարիչ, ով կենտրոնացած է իշխանության ղեկին մնալու և ամեն օր «սեփական անկողնում արթնանալու վրա»: Բայց եթե Կիմը հանկարծ աշխատանքի չհայտնվի մի օր, իմաստ չկա այդ մասին հարցնել ԱՄՆ-ում, հավելել է Պոմպեոն: «Ինչ վերաբերում է իրավիճակին, եթե Կիմ Չեն Ընը հանկարծ անհետանա՝ հաշվի առնելով ԿՎՀ-ի պատմությունը, ես պարզապես այդ մասին չեմ խոսի»,- ասել է Պոմպեոն, երբ նրան հարցրել են, թե ինչ տեղի կունենա, եթե Կիմը վաղաժամ մահանա: «Ինչ-որ մեկը կարող է կարծել, որ դա պատահականություն է: Դուք գիտեք՝ տեղի է ունեցել դժբախտ դեպք»,- հավելել է նա՝ ծիծաղելով: Նրա խոսքերով՝ «Ընի գլխավոր խնդիրն է մնում իշխանությունը պարզապես պահպանելը»: Միևնույն ժամանակ, Պոմպեոն հայտնել է, որ նա վերսկսում է գործակալության «դաշտային» առաքելությունը: «Մենք պատրաստվում ենք դառնալ շատ ավելի չարամիտ գործակալություն»,- նշել է ԿՀՎ ղեկավարը: Հյուսիսային Կորեան ավելի վաղ այս տարի հայտարարել էր, որ ԿՀՎ-ն Հարավային Կորեայի հետախուզության հետ միասին փորձել է սպանել Կիմ Չեն Ընին, այնուամենայնիվ՝ չներկայացնելով որևէ փաստ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.