Հեծանվորդ Էդգար Ստեփանյանն ավարտել է մրցելույթները Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի հավաքականի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանն ավարտել է մրցելույթները Բեռլինում ընթացող հեծանվահրապարակի Եվրոպայի առաջնությունում։   Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:   Հայ հեծանվորդը 18-րդ տեղն է զբաղեցրել 4 կմ հետապնդումով վազք մրցաձևում։   Ստեփանյանը տարածությունը հաղթահարել է 4։26։923 արդյունքով։ Հեծանվորդի անձնական մարզիչ Արմեն Գյոզայլանի խոսքով, սա Էդգարի լավագույն արդյունքն է այս մրցաձևում։   Օմնիումում մարզիկին չի հաջողվել անցնել եզրափակիչ։   Հիշեցնենք` Էդգար Ստեփանյանն առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի մեծահասակների առաջնությանը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.