ԱՄՆ-ն և կոալիցիան ռմբակոծել են Ռաքքան, ինչպես Դրեզդենը՝ 1945 թվականին. ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

Միջազգային կոալիցիան և ԱՄՆ-ն ռմբակոծել են սիրիական Ռաքքան, ինչպես գերմանական Դրեզդեն քաղաքը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ գրեթե ջնջելով քաղաքը երկրի երեսից և սպանելով մի քանի հազար խաղաղ բնակիչ: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հայտնում է «Իզվեստիա»-ն: «Ռաքքան արժանացել է 1945 թվականի Դրեզդենի ճակատագրին, որը ջնջվել է երկրի երեսից անգլո-ամերիկյան ռմբակոծությունների հետևանքով»,- ասել է գեներալը: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Գերմանիան մտադիր են Ռաքքային միջոցներ տրամադրել՝ հրաժարվելով Սիրիայի այլ շրջաններին տրամադրվող մարդասիրական օգնությունից: «Այժմ Վաշինգտոնը, Փարիզը և Բեռլինը հայտարարում են միլիոնավոր դոլարների և եվրոյի շտապ հատկացման մասին քաղաքում խաղաղ կյանքի վերականգնման համար, մինչդեռ իրականում նրանք ձգտում են «հնարավորինս շուտ վերացնել ԻՊ-ից «ազատագրվող» հազարավոր մարդկանց Ռաքքայի ավերակների տակ թաղած ԱՄՆ-ի և կոալիցիայի ավիացիոն ուժերի բարբարոսական ռմբակոծությունների հետքերը»,- ասել է Կոնաշենկովը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.