Մեսսիի նմանակը ներկա է գտնվել Բարսելոնա-Մալագա խաղին (լուսանկարներ)

Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի «Բարսելոնա»-«Մալագա» խաղին ներկա է գտնվել կատալոնական ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին արտաքնապես շատ նման երկրպագուն:   Տղամարդն, ինչպես հայտնի է, Իրանի 25-ամյա քաղաքացի Ռեզա Փարասթեշն է:   Վերջինս մեծ ճանաչում է ձեռք բերել այս տարվա սկզբից, երբ «Բարսելոնայի» մարզաշապիկով իր լուսանկարն ուղարկել է մարզական կայքերից մեկին:   Մայիսին հաղորդվում էր, որ իրանական Համադան քաղաքի ոստիկանությունը ստիպված է եղել բերման ենթարկել «Մեսսիի նմանակին» այն բանից հետո, երբ մեծ թվով մարդիկ ցանկացել են լուսանկարվել նրա հետ:   Հիշեցնենք` «Բարսելոնա»-«Մալագա» հանդիպումը կայացել է «Կամպ Նոու» մարզադաշտում հոկտեմբերի 21-ին և ավարտվել է կապտա-նռնագույնների` 2:0 հաշվով հաղթանակով:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.