Ճապոնիայում հարյուրավոր ավիաչվերթներ են չեղարկվել երկրին մոտեցող «Լան» թայֆունի պատճառով

Ճապոնիայում հարյուրավոր ավիաչվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել երկրին մոտեցող «Լան» թայֆունի պատճառով, այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը: Տասնյակ չվերթների չեղարկման մասին են հաղորդել All Nippon Airways, Japan Airlines և Peach Aviation ավիաընկերությունները: Այս սեզոնի արդեն 21-րդ թայֆունը այժմ գտնվում է ճապոնական Օկինավա կղզուց հարավ-արևելք և 35 կմ ժամում արագությամբ արագությամբ շարժվում է դեպի հյուսիս-արևելք՝ Խոնսյու կղզի: Նշվում է, որ թայֆունի ազդեցությունն իրենց վրա արդեն զգում են Սիկոկու կղզու բնակիչները, շուտով այն իրեն զգացնել կտա նաև Թոքայ շրջանում: Ինչ վերաբերվում է մայրաքաղաք Տոկիոյին՝ այնտեղ արդեն սկսվել են հորդառատ անձրևներ, իսկ թայֆունն այստեղ կհասնի, հավանաբար, երկուշաբթի երեկոյան:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.