Այն, ինչ կատարվում է Կատալոնիայում, ուղղակի հարձակում է ժողովրդավարության դեմ.Պուչդեմոն

Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ իր որոշումներով Մադրիդը հարձակում է գործում ժողովրդավարության դեմ և որ Իսպանիայի իշխանությունների քայլերը կարող են բացասական նախադեպ ստեղծել նաև այլ երկրների համար, այս մասին գրում է pravda.ru-ն: «Այն, ինչ կատարվում է Կատալոնիայում, ուղղակի հարձակում է ժողովրդավարության դեմ: Իսպանիայի իշխանությունները չեն կարող արհամարհել այն փաստը, որ Կատալոնիայի կառավարությունը կազմվել է շատ ավելի վաղ, քան ժամանակակից իսպանական սահմանադրությունը», - ասել է Կատալոնիայի ղեկավարը: Նշենք, որ Կատալոնիայի կառավարությունը կազմվել է 1932թ.-ին՝ այն բանից հետո, երբ Իսպանիան ճանաչեց Կատալոնիան որպես մարզային ինքնավարություն: Իսպանիայում քաղաքացիական պատերազմից հետո կատալոնացի քաղաքական գործիչները ենթարկվել են աքսորի: Կատալոնիայի կառավարությունը վերականգնվել է 1972թ.-ին: Պուչդեմոնը նաև հավելել է, որ կատալոնացի ժողովրդի գլխին այսօր մեծ վտանգ է կախված,և իրենք փնտրելու են հարցի խաղաղ լուծման ճանապարհները, քանի որ հավատում են ժողովրդավար Եվրոպային, որը պետք է պաշտպանի իրենցից յուրքանչյուրին: Հիշեցնենք, որ Բարսելոնայի բնակիչները հանպատրաստից «կաթսաներով ցույց» են կազմակերպել Կատալոնիայի նկատմամբ միջոցների ձեռնարկման մասին Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հայտարարությունից հետո: Նշենք, որ նախօրեին հարղորդվել էր այն մասին, որ Մադրիդը կասեցնում է Կատալոնիայի ինքնավար կառավարության լիազորությունները:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.