Հիմնվել է Արցախ բասկետբոլային ակումբը

Ստեփանակերտում հիմնվել է «Արցախ» բասկետբոլային ակումբը։   Նորաբաց թիմը մասնակցելու է Հայաստանի կանոնավոր առաջնությանը։   Armsport.am-ին հայտնի է դարձել, որ բասկետբոլիստները հիմնականում Արցախից են, կան 3 լեգիոներներ Սերբիայից, Մոլդովայից և Ռուսաստանից։   «Արցախն» առաջնության տնային հանդիպումներն անցկացնելու է Արցախի պետական համալսարանի մարզադահլիճում։   Առաջնության առաջին տուրում «Արցախն» այսօր հյուրընկալվելու է «Արթիկին»։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.