Ռուսաստանում ադրբեջանցին մեղադրվում է ադրբեջանցու սպանության համար

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը հաստատել է ադրբեջանցու և Բաշկիրիայի երկու քաղաքացիների դեմ քրեական գործով մեղադրական եզրակացությունը։ Ինչպես հայտնում է minval.az-ը՝ «Версия»-ին հղումով, քրեական գործն ուղարկվել է Գերագույն դատարան։ Հաղորդվում է, որ 2014 թվականի հունվարին ադրբեջանցին որոշել է կազմակերպել իր հայրենակցի սպանությունը։ Բաշկիրիայի բնակիչը համաձայնել է իրականացնել սպանությունը 1800 դոլարի դիմաց։ Սպանությունից առաջ վարձու մարդասպանն իր ծանոթի հետ՝ նույնպես Բաշկիրիայի բնակիչ, զոհից գումար է կորզել, որոնք նա պարտք է եղել պատվիրատուին։ Այժմ երեքը՝ կախված քրեական գործին մասնակցության աստիճանից, մեղադրվում են սպանության կազմակերպման ու իրականացման, զենքի ապօրինի ձեռքբերման և գումարի կորզման համար։ Դատական նիստի ամսաթիվը դեռ հայտնի չէ։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.