Առուշ Առուշանյան. Միասին կարող ենք լինել փոփոխությունների կրողը

Նոյեմբերի 5-ին Գորիսում քաղաքապետի արտահերթ ընտրություններ են: Մրցակցային ընտրություններ, որ վերջապես վերջ կդնեն Սուրիկ Խաչատրյանի ազդեցությանն այս քաղաքում: Մենք այցելել էինք Գորիս, զրուցել հարյուրից ավելի քաղաքացիների հետ, այդ մասին հրապարակումները՝ հաջորդիվ: Զրուցեցինք նաև Գորիսի քաղաքապետի պաշտոնակատար, քաղաքապետի թեկնածու Առուշ Առուշանյանի հետ: Պարոն Առուշանյան, մի ընդհանուր հարցով սկսենք. Ինչպե՞ս է ապրում այսօր Գորիսը, գորիսեցին: Իր ամենօրյա հոգսերով, լավատեսությամբ, ով նաև իր աշխատանքով մասնակցում է այս համայնքի պատմության կերտմանը: Ի՞նչ և ինչպիսի՞ ժառանգություն եք ստացել՝ իբրև պաշտոնակատար, Գորիսի քաղաքապետարանն ընդունելով, թե՛ բյուջեի, թե՛ քաղաքի խնդիրների հետ կապված: Իսկապես լուրջ խնդիրներ են  եղել, դա փաստ է, սակայն չէի ցանկանա անդրադանալ: Այսօր փորձում ենք Գորիսը նորից դարձնել միասնական, արագորեն զարգացող համայնք, որում ամեն ոք ունի աշխատելու, ստեղծագործելու և բարկեցիկ  ապրելու հնարավորություն: Գորիսից շա՞տ են արտագաղթողները կամ արտագնա աշխատանքի մեկնողները: Արտագաղթած ընտանիքներ ունենք: Սա այն կարևոր խնդիրներից մեկն է, որի լուծման ուղղությամբ պետք է լուրջ աշխատանք տարվի; Մենք պետք է մեր ամենօրյա աշխատանքով ստեղծենք միջավայր, որպեսզի նրանք, ովքեր հեռացել են քաղաքից, հետ վերադռնան: Համայնքում պետք է առաջին հերթին լուծել աշխատանքի խնդիրը:  Դրա համար առանցքային դեր կարող է խաղալ տուրիզմի զարգացումը, որը ենթադրում է ենթակառուցվածքների  զարգացում, հյուրանոցներ, սրճարաններ,  ռեստորաններ, խանութներ: Իսկ սոցիալապես անապահով ընտանիքնե՞րը, շատե՞րն են դիմում քաղաքապետարան սոցիալական խնդրանքներով: Այո, բայց հետագայում, մենք մեր հնարավորությունները պետք է օգտագործենք, որպեսզի ոչ թե ժամանակավոր աջակցություն ցուցաբերենք, այլ փորձենք երկարաժամկետ ծրագրերի միջոցով խթանել զբաղվածության խնդիրը՝ այդ ընտանիքների համար ստեղծելով կայուն եկամուտներ ստանալու հանարավորություն ՀՀ նախագահի Հրատապ ծրագրի շրջանակներում ի՞նչ աշխատանքներ են իրականացվել Գորիսում: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ եմ անցել աշխատանքի, այս պահին ուսումնասիրում եմ ոլորտային խնդիրներն ու հնարավորությունները: Առհասարակ, մեր թիմի՝ աշխատանքի անցնելուց հետո, մի շարք ծրագրեր են մեկնարկվել, որոնք այս պահին բնականոն հունավ ընթանում են: Պարոն Առուշանյան, նոյեմբերի 5-ին քաղաքապետի ընտրություններ են նաև Գորիսում, Դուք թեկնածու եք, ինչպիսի՞ քարոզարշավ է ընթանում, որքանո՞վ քաղաքակիրթ: Միանշանակ քաղաքակիրթ քարոզարշավ իրականացնելու կողմնակից եմ, այդպես է եղել նաև ԱԺ ընտրություններին: Մեր հիմնական նպատակը, ոչ թե համայնքում ավելորդ լարվածություն ստեղծելն է, ընդհակառակը՝ բարիդրացիական մթնոլորտ ձևավորելն է: Քարոզարշավի առանցքային թեման այն ծրագրերն են, որոնք մեր թիմի առջև դրված են և մեր համայնքի զարգացման տեսլականին հասնելու կարևոր նախապայման են: Դուք անձամբ ինչպիսի՞ քարոզարշավ եք իրականացնում՝ բակային, դահլիճային և դրանց ժամանակ գորիսցիները հիմնականում ի՞նչ հարցերով են դիմում Ձեզ: Հնարավոր բոլոր միջոցներն օգտագործում  եմ մարդկանց հետ շփվելու , նրանց ձայնը լսելու համար: Շատ տարբեր հարցերով են դիմում, բայց առավել շատ` սոցիալական: Ի՞նչ եք խոստանում գորիսցիներին՝ ընտրվելուց հետո անելու համար, ո՞րն է Գորիսի ամենագլոբալ խնդիրը: Մեր թիմում սկզբունքային, վճռական, գրագետ մարդիկ են, ովքեր գիտեն մեր քաղաքի խնդիրները և ունակ են լուծել դրանք: Առաջնային և երկրորդային խնդիրներ չկան: Բոլոր խնիրներն էլ կարևոր են , մենք  քայլ առ քայլ հասնելու ենք դրանց լուծմանը: Համայնքային կյանքի բոլոր որոլրտներում լուրջ անելինքներ կան, որոնց լուծման մեխանիզմները մեր թիմն ունի և առաջիկայում մենք միասին կարող ենք հասնել տեսանելի արդյունքների: Պարոն Առուշանյան, ինչպե՞ս եք վերաբերվում՝ Դուք անձամբ, և գորիսցիները, համայնքների խոշորացման ծրագրին և այն ինչպե՞ս է վերաբերելու Գորիսին: Համայնքների խոշորացումը համաչափ զարգացման հնարավորություններ է ստեղծում: Գորիսին միացած բնակավայրերի խնդիրները ևս հնարավոր է դառնում լուծել՝ ընդհանուր բյուջեից ներդրումներ անելու ադյունքում: Փոքր բնակավայրերում փոքր բյուջեներով նման հարցեր լուծելը հանարվոր չէ: Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք քարոզարշավի ընթացքում և առհասարակ: Միասին կարող ենք լինել փոփոխությունների կրողը: Ձեր խոսքը, կոչը գորիսցիներին՝ նոյեմբերի 5-ից առաջ: Մեր համայնքում այսօր իրականացվող մեծածավալ աշխատանքների դրական արդյունքին ականատես է մեզանից յուրքանչյուրը: Արդեն իսկ մեկնարկված ծրագրերը պետք է շարունակություն ունենան: Ես ակնկալում եմ մեր համայնքի աջակցությունը և վստահ եմ, որ միասին որակապես փոխելու ենք մեր կյանքը: Աղբյուրը՝ mitk.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.