«Ժողովուրդ». Գագիկ Սուրենյանը նոր պաշտոն կստանա

««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրեր առաջ աշխատանքից ազատվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանը: Հարցին` ի՞նչն է Վարդանյանի պաշտոնանկության պատճառը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից մեզ հայտնեցին, որ նրա պաշտոնավարման ժամկետը լրացել էր: Եվ հիդրոմետ ծառայության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար առաջիկայում մրցույթ կհայտարարվի: Արդյո՞ք Լ. Վարդանյանը կմասնակցի մրցույթին, դեռևս հայտնի չէ: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները հայտնում են, որ այս պաշտոնին նշանակվելու է հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի ներկայիս պետ, հանրահայտ Գագիկ Սուրենյանը»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.