Շիրակի մարզի Կապս համայնքի դպրոցը փլվում է

«Փաստ» օրաթերթը գրում է. Շիրակի մարզի Կապս համայնքի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները երկար տարիներ է` աշխատում ու սովորում են ծանր պայմաններում: Դպրոցը շուտով փուլ կգա։ Շինությունը վթարայնության 4–րդ աստիճան ունի: Հատակը, տանիքը, պատերը քանդուքարափ վիճակում են։ «Անզեն աչքով էլ երեւում է, որ դպրոցը շատ խնդիրներ ունի թե՛ շենքի ներսից, եւ թե՛ դրսից»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց դպրոցի տնօրեն Նելլի Խոջումյանը։ 5 տարի դպրոցում սանհանգույց չի եղել, աշակերտներն օգտվել են բակում գտնվող զուգարանից։ Այս խնդիրը, սակայն կարգավորվել է՝ գումարը մի կերպ են հայթայթել՝ մի մասը դպրոցի բյուջեից, մյուս մասն էլ գյուղապետարանն է օգնության հասել։ Դասասենյակները երկրաշարժից հետո մինչեւ օրս ջեռուցվում են հեղուկ վառելիքով: Օրվա չափաբաժինը յուրաքանչյուր դասարանի համար 3,3 լիտր է: Աշխատում են դասարաններում ապահովել պահանջվող 18 աստիճան ջերմությունը, թեեւ շենքի հյուսիսային հատվածներում 16 աստիճանը չի գերազանցում: Արեւային օրերին դասասենյակներում ջերմաստիճանը բարձրանում է մինչեւ 24 աստիճան: Պատուհաններն էլ մի քանի շերտ պոլիէթիլենային ծածկով փակել են, որ քամին չսողոսկի դասասենյակներ։ Կրթօջախում մասնակի վերանորոգման աշխատանքներ են կատարվել, սակայն, խնդիրը դրանով չի կարգավորվել: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.