Ավստրիան Եվրոպական դատարան հայց է ներկայացրել Գերմանիայի դեմ ճանապարհային տուրքի պատճառով

Ավստրիան ընդդեմ Գերմանիայի հայց է ներկայացրել Եվրոպական դատարան՝ պահանջելով չեղարկել վերջերս Գերմանիայում սահմանված ավտոմեքենաների ճանապարհային տուրքը: Այդ մասին հայտնում է Die Welt-ը: Ինչպես հայտարարել է Ավստրիայի տրանսպորտի նախարար Յորգ Լյախտֆրիդը, օրենքը խտրականություն է ցուցաբերում օտարերկրացի վարորդների համար: Նշենք, որ մարտի վերջին Գերմանիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որը հարկեր է սահմանում ավտոմեքենաների օտարերկրացի վարորդների համար: Այնուամենայնիվ, հաղորդվում է, որ օրենքը հավանաբար ուժի մեջ չի մտնի մինչև 2019 թվականը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.