Կրթության և գիտության նախարարությունից տեղեկացնում են, որ, ըստ ուսումնական պլանի, դպրոցականների աշնանային արձակուրդը կմեկնարկի 2017թ. հոկտեմբերի 30-ից, իսկ ձմեռային արձակուրդը՝  2017թ. դեկտեմբերի 25-ից։ Առաջին դասարանցիների աշնանային և ձմեռային արձակուրդն ավելի երկար կտևի:

Մասնավորապես, նշվում է. «Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատված «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2017-2018 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»՝ դպրոցականների աշնանային արձակուրդի համար սահմանված են հետևյալ օրերը.

2-12-րդ դասարանների սովորողներին աշնանային արձակուրդ կտրամադրվի 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ներառյալ, առաջին դասարանցիներին՝ հոկտեմբերի 23-ից նոյեմբերի 5-ը ներառյալ:

Հավելենք, որը, ըստ ուսումնական պլանի՝ դպրոցականների ձմեռային արձակուրդը կմեկնարկի 2017թ. դեկտեմբերի 25-ից. 3-12-րդ դասարանցիների ձմեռային արձակուրդը կտևի մինչև 2018թ. հունվարի 7-ը ներառյալ:

Առաջին և երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդն ավելի երկար կլինի, նրանք կհանգստանան 2017թ. դեկտեմբերի 25-ից 2018թ. հունվարի 21-ը ներառյալ: