ՀՀ կառավարությունը սպառազինություն ձեռք բերելու համար ՌԴ-ից 100 մլն դոլար վարկ կստանա

Այսօր կառավարության նիստի չզեկուցվող հարցերի թվում էր «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնություն կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին որոշման նախագիծը: Ըստ համաձայնագրի` Ռուսաստանի կառավարությունը Հայաստանին մինչև 100 մլն դոլարի չափով պետական վարկ է տալու։ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված համաձայնագիրը կոչվում է պետական արտահանման վարկ և տրամադրվում է ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար: Նախագիծը նախատեսում է, որ հայկական կողմը հիմնական պարտքը կմարի 15 տարվա ընթացքում, յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին, առաջին վճարումը կկատարվի 2023թ. մայիսի 15-ին: Վարկը տրվում է տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով: Ըստ Կառավարության եզրակացության` «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռուսաստանի Դաշնության Կառավարության միջև Հայաստանի Հանրապետության Կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.