ԱՄՆ Ներգաղթի վիզայի վիճակախաղի մասնակցության առցանց էլեկտրոնային դիմումի կայքը ժամանակավորապես չի գործում վերականգնման աշխատանքների պատճառով:

Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Facebook-ի էջը։

«Այս խնդիրն առկա է ողջ աշխարhում և չի վերաբերում միայն Հայաստանին: Մենք ձեզ կտեղեկացնենք, երբ լրացուցիչ տեղեկատվություն կլինի»,-ասվում է հաղորդագրության մեջ։