Էրեբունիում նախօրեին կրակոցներ արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել 1993 թ. ծնված Ռուբեն Տ.-ն և տվել խոստովանական բացատրություն: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը։ Պարզվել է, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 22.00-ին, «Էրեբունի» Բ/Կ մոտ նա վիճաբանել է 1993 թ. ծնված Կ. Ա.-ի հետ և այդ ընթացքում օգտագործել գազային ատրճանակ՝ խախտելով հասարակական կարգը: Ատրճանակը ներկայացվել է: Կատարվում է հետաքննություն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.