Հյուսիսային Կորեան խորհրդավոր երկիր է. մեզնից շատերը միայն լսելով գիտեն՝ ինչ է այնտեղ կատարվում, և հաճախ անհնար է ստուգել՝ արդյոք այս կամ այն պնդումը համապատասխանում է իրականությանը:

AdMe.ru-ն պարզել է՝ ինչ արգելքներ և սահմանափակումներ կան այս երկրում, և ինչն է հատկապես ապշեցնում օտարերկրացիներին:

Չի կարելի կապույտ ջինսե տաբատ կրել

 

Հյուսիսային Կորեայի բնակիչները, որոնք կարող են իրենց թույլ տալ ջինսեր կրել, միայն սև տաբատներ ձեռք բերելու հնարավորություն ունեն: Կապույտ ջինսերն այտեղ արգելված են, քանի որ համարվում են համաշխարհային իմպերիալիզմի մարմնավորումը: Զբոսաշրջիկները կարող են կապույտ ջինսեր կրել՝ բացառությամբ Կիմ Իր Սենի և Կիմ Չեն Իրի արձանն այցելելու ժամանակ:

 

 

Համացանցից և Wi-Fi-ից օգտվելու հնարավորություն չկա

 

Հյուսիսային Կորեայում համակարգիչներ և համացանց կա, ավելի ճիշտ՝ «ինտրանետ»՝ «Քվանմյոն» կոչվող ներքին համակարգչային ցանց, որում, տարբեր հաշվարկների համաձայն, 1000-5.500 կայք է առկա: Այլ երկրների կայքեր կարող են այցելել միայն բարձրաստիճան պաշտոնյաները:

 

 

Չի կարելի անշարժ գույք գնել

 

Այս երկրում բնակարանները չեն վաճառվում, համենայն դեպս՝ պաշտոնապես. դրանք բաժանում է պետությունը: «Սև շուկայում» կարելի է բնակարան ձեռք բերել 70-90 հազար դոլարով, սակայն, փախստականների պնդմամբ, այստեղ միջին աշխատավարձն առավելագույնն ամսական 4 դոլար է:

 

Համարյա անհնար է ավտոմեքենա գնել

 

Սեփական ավտոմեքենա ունեցող մարդն այս երկրի չափանիշներով շատ հարուստ կամ ազդեցիկ մարդ է. փոխադրամիջոցի միջին գինը 40 հազար դոլար է:

 

Անհնար է այլ երկրներ այցելել

 

Բնակիչները չեն կարող հանգստի մեկնել այլ երկրներ, և ոչ միայն որովհետև սա թանկ հաճույք է, այլ նաև որովհետև արգելված է:

Սահմանափակումն առկա է նաև երկրի ներսում. այսպես, օրինակ, այլ քաղաքներում կամ գյուղերում ապրող բարեկամներին այցելելու համար մարդիկ պետք է թույլտվություն վերցնեն:

Սակայն Հս. Կորեայի բնակիչները երբեմն մեկնում են արտերկիր՝ Չինաստան կամ Ռուսաստան՝ գումար վաստակելու համար:

 

 

 

Օտարերկրացիներն առանց թույլտվության չեն կարող լուսանկարել և շփվել տեղացիների հետ

 

Իհարկե, այստեղ օտարերկրացու հետ խոսելու համար չեն կալանավորում և չեն գնդակահարում, սակայն նման կապի համար «մեղավորին» լուրջ խոսակցություն է սպասվում հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ:

 

 

Համարյա անհնար է պահպանակներ և անձնական հիգիենայի միջոցներ գնել

 

Դժվար է հավատալ, սակայն շատ հյուսիսկորեացիներ նույնիսկ չգիտեն պահպանակների գոյության մասին: Մի քանի տասնամյակ առաջ դրանք հայտնվել են «սև շուկայում», սակայն տարածված չլինելու պատճառով անհետացել են: