ԱՄՆ-ն դուրս է գալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ից

Ամերիկացի պաշտոնյաներն Associated Press լրատվական գործակալությանը հայտնել են, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Միացյալ ազգերի կազմակերպության կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպությունից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ից: Ինչպես նշում է abcnews.go.com կայքը, նման որոշման համար հիմք են հանդիսացել, Վաշինգտոնի կարծիքով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված հակահրեական բանաձևերը: Քաջատեղյակ աղբյուրները, չցանկանալով բացահայտել իրենց ինքնությունը, հավելել են, որ դեռևս չգիտեն, թե ԱՄՆ-ն երբ է հանդես գալու պաշտոնական հայտարարությամբ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.