ՃՏՊ Արագածոտնում. 7 անձ հոսպիտալացվել է

Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում այսօր՝ ժամը 16։20-ի սահմաններում բախվել են Volkswagen մակնիշի 34 DA 436 համարանիշի և ЛАДА 2114 մակնիշի T 962 YM 777 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Բախման հետևանքով Volkswagen-ը գլխիվայր շրջվել է։ Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որոնցից 3-ին քաղաքացիներն իրենց ավտոմեքենաներով են տեղափոխել հիվանդանոց, իսկ մնացածին՝ Ապարանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.