Գործադիրն ընդունեց Ատոմակայանի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու վերաբերյալ որոշման նախագիծը

Այսօր կառավարության նիստում էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ներկայացրեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: «Խնդիրն այն է, որ 1989-ին կանգնեցվեցին հայկական ատոմակայանի երկու էներգաբլոկները, 1994-ին երկրորդ էներգաբլոկը վերագործարկվեց և այժմ գործարկման մեջ է: Գիտեք, որ երկրորդ էներգաբլոկի վրա ծախսվել են տասնյակ միլիոնավոր դոլարներ, և երկրորդ էներգաբլոկի հուսալիության ու անվտանգության մակարդակը, միջազգային բոլոր չափորոշիչներով, այսօր գտնվում է ամենաբարձր հորիզոնականներում»,-ասաց նա նախարարը և նշեց, որ սա մեր գնահատականը չէ, այլ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետների հատուկ եզրակացությունը: «Առաջին բլոկը, դե յուրե գտնվելով շահագործման մեջ, դե ֆակտո չի շահագործվում, որովհետև անվտանգության ու հուսալիության տեսանկյունից դրա շահագործումը նպատակահարմար չէ: Սակայն առաջին էներգաբլոկը երկրորդ էներգաբլոկի համար դոնոր լինելու հնարավորություն ունի»,-ասաց նախարարը: Նա նաև նշեց, որ նպատակահարմար կլինի առաջին չաշխատող էներգաբլոկի ապամոնտաժումը:  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.