Բաժին : Հասարակություն
24 մլն դոլար. Պաբլո Պիկասոյի առանձնատունը կհանվի աճուրդի (լուսանկարներ)
Ֆրանսիական գեղատեսիլ Ռիվեյրայում գտնվող առանձնատունը, որտեղ ապրել ու մահկանացուն է կնքել 20-րդ դարի ամենահայտնի նկարիչներից մեկը՝ Պաբլո Պիկասոն, հոկտեմբերին կհանվի աճուրդի:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, Mas de Notre Dame de Vie in Mougins կոչվող առանձնատունը Պիկասոյի կողմից գնվել էր 1961թ.: Հայտնի է, որ նկարիչը մինչև մահանալը (1973թ.) այնտեղ է ապրել ու շատ է սիրել այդ տունը:
Առանձնատունը, որն ունի 15 ննջասենյակ, Պիկասոյի կնոջ՝ Ժակլին Ռոքի մահից հետո դատարկ է մնացել: Հայտնի է, որ ամուսնու մահից հետո տիկին Ռոքն ամեն ինչ թողել է այնպես, ինչպես որ եղել է նկարչի կենդանության օրոք:
Այժմ հիմնովին վերանորոգվելուց հետո առանձնատունը հեղինակավոր Christie's աճուրդի տան կողմից 24 մլն դոլարով կհանվի վաճառքի: