Սամվել Կարապետյանն ընդլայնում է բիզնեսները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունը, որին պատկանում է Հայաստանի էներգետիկ ողջ ցանցը՝ ՀԷՑ-երն ու ԲԷՑ-երը, պատրաստվում է գնել նաեւ «Յուքոմ»-ի որոշ բաժնեմասեր: Եւ ահա, երեկ տեղեկացանք, որ «Յուքոմ» ընկերության բաժնեմասերի օտարման հարցն ընգրկվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի օրակարգում: Ըստ այդմ, «Տաշիր» ընկերության մաս կազմող «Ֆորա բանկ»-ը պատրաստվում է գնել «Յուքոմի» բաժնետոմսերի 11.2 տոկոսը: Ի դեպ, «Տաշիրին» իրենց բաժնեմասերից վաճառել են ընկերության սեփականատերերից Արամ, Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները: Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները ՊԵԿ նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիներն են, Արամ Խաչատրյանը՝ եղբորորդին»: Մանրամասները `«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.