Գորիսի նախին քաղաքապետի շրջապատն անհանգիստ է և բանսարկությամբ է զբաղվում

Վերջին օրերին ֆեյսբուքյան որոշ օգտատերերի և լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է Գորիսը: Քաղաքապետի պաշտոնակատար Առուշ Առուշանյանի նշանակումը որոշակի շրջանակների համար սառը ցնցուղ էր, ովքեր չկարողանալով զսպել իրենց, ազատություն տվեցին սեփական երևակայությանը և երիտասարդ գործչին մեղադրեցին մտացածին վարքերի ու բարքերի մեջ: Նակին քաղաքապետի շրջապատի ներկայացուցիչները չունենալով ոչ մի վարկաբեկիչ տեղեկություն, կենտրոնացան Առուշանյանի ենթադրյալ  դաջվածքների վրա, և որոշեցին՝ եթե կա դաջվածք ուրեմն հանցագործ է: Նախկին քաղաքապետի հանցագործությունները՝ չարաշահումներ, համայնքային բյուջեի մսխում, որը ի դեպ արձանագրվել է իրավապահ մարմինների ստուգումների արդյունքում նույն այդ շրջապատի կողմից գնահատականի չարժանացավ: Իսկ այդ ընթացքում սեփական միջոցները ի բարրորություն Գորիսի ծախսող երիտասարդ Առուշանյանը համայնքի բազմաբնակարան շենքերի մուտքի դռների, տանիքների և անգամ ճանապարհների համար չէր խնայում: Եվ Գորիսը գնահատեց Առուշ Առուշանյանի նվիրվածությունը համայնքին, վերջին համապետական ընտրություններն տալով գրեթե 10 հազար քվե: Norlur.am-ը կհրապարակի Առուշ Առուշանյանի գործունեությունը լուսաբանող բոլոր տեսանյութերը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.