«Ինձ լավ եմ զգում, որ կարողացել եմ շարժել ոմանց նախանձը». Իրինա Հարությունյան

Իրինա Հարությունյանը չի բացառում, որ հնարավոր է՝ ներկայանա նաեւ որպես դերասանուհի: Այս մասին երգչուհին ասել է NEWS.am STYLE-ի հետ զրույցում: Նա անդրադարձել է նաեւ իրեն քննադատողներին, ապագա ծրագրերին, ինչպես նաև՝ անձնական կյանքին: Իրինա, ինչպե՞ս սկսվեց Ձեր ուղին դեպի երաժշտական ասպարեզ: Ո՞ր տարիքում հասկացաք, որ երգը կարևոր է լինելու Ձերկյանքում: Շատ վաղ հասակից: Հիշում եմ՝ մանկապարտեզի միջոցառումներին մասնակցությունս եղել է միայն երգի տեսքով, այն էլ՝ որպես մենակատար: Անցումը դեպի բեմ աստիճանաբար է եղել, այնպես սահուն, որ կոնկրետ տարիք չեմ էլ կարող նշել: Հանդիսատեսը Ձեզ ճանաչում է նաև որպես դերասանուհի: Եղե՞լ ենդժվարություններ այդ ասպարեզում և կա՞ն արդյոք նորառաջարկներ: Առաջարկներ կան, որոնք դեռ քննարկման փուլում են: Չի բացառվում, որ մոտ ապագայում կրկին հանդես գամ որպես դերասանուհի: Ձեր երգերը նպատակաուղղված են հանդիսատեսի պահանջներիբավարարմա՞նը, թե՞ երգում եք այն, ինչ Ձեզ դուր է գալիս: Ի՞նչ եքկարծում, հասարակությու՞նն է հարմարվում երգչի ճաշակին, թե՞հակառակը: Ես միշտ փորձում եմ գտնել ոսկե միջինը, որպեսզի և՛ հանդիսատեսին դուր գա, և՛ լինի իմ սրտով. երգը, որը ես եմ ներկայացնում, պետք է լինի իմ ճաշակով: Ամեն դեպքում, ունկնդիրն է ընտրում, թե ում երգերը լսի: Ունեմ իմլսարանը, կարծում եմ՝ սիրված եմ: Հուսով եմ՝ հետագա գործունեությանս շրջանակը ավելի լայն լսարան կընդգրկի: Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր հասցեին հնչողքննադատություններին: Վատ մեկնաբանությունները կարո՞ղ ենբացասական ազդեցություն ունենալ Ձեր հետագա գործունեությանվրա: Վատ մեկնաբանություններին վերաբերմունքս առհասարակ չեզոք է: Ավելին, երբ տեսնում եմ, որ դրանք միտված են վիրավորելու և պարզապես չարախոսելու, նույնիսկ ինձ լավ եմ զգում այն առումով, որ կարողացել եմ շարժել ոմանց նախանձը: Իսկ ադեկվատ քննադատություններն ընդունում եմ որպես կարծիք, տեսակետ և շատ նորմալ եմ վերաբերվում: Ճիշտ է ասված, որ առաջ գնալու միակ ճանապարհը ինքնաքննադատությունն է: Վերջերս եք վերադարձել բեմ երկար դադարից հետո: Հասցնու՞մ եքբավարար ժամանակ տրամադրել Ձեր երեխաներին: Փորձում եմ հնարավորինս շատ ժամանակ տրամադրել բալիկներիս, դեռ բողոքներ չկան : Կարծում եմ՝ դա ինձ հաջողվում է: Վերջերս համագործակցեցիք դերասան-երգիչ Գոռ ՀակոբյանիհետՈւ՞մ կողմից եղավ առաջարկը և կա՞ն նորհամագործակցության առաջարկներ: Գոռի հետ համագործակցության միտքը ծնվել է անսպասելի, ընկերական հանդիպման ժամանակ, միասին ենք որոշել: Համագործակցությունը շարունակելու մասին դեռ չենք մտածել: Ո՞րն է ընտանեկան երջանկության գաղտնիքը: Երջանի՞կ է,արդյոք, Իրինա Հարությունյանը անձնական կյանքում, թե՞ Ձերսիրտը դեռ ազատ թռիչքի մեջ է : Ընտանեկան երջանկության հիմքում առաջնահերթ ընկած են սերը, հարգանքը, փոխադարձ վստահությունը: Ես ինձ երջանիկ եմ զգում, քանի որ ունեմ հրաշալի երեխաներ, սիրված աշխատանք, նվիրված ընկերներ, իսկ սիրտս ազատ թռիչքի մեջ է՝ անեության թմբիրում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.