Ինչ է արձանագրել ՊԵԿ-ը

«2016-ին մակրոտնտեսական միջավայրը և հարկային օրենսդրության մեջ կատարման փոփոխությունը հարկային եկամուտների ծրագրավորման աճի առումով բարենպաստ չեն եղել»,- խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: «Այնուամենայնիվ, վարչարարական ջանքերի արդյունքում մեզ հաջողվել է տարին նախորդ տարվա համեմատ 1.1 տոկոս հարկային եկամուտների աճ գրանցել, որը կազմել է 11.8 մլդ դրամ», -տեղեկացրեց Վ. Հարությունյանը: Նրա խոսքով`2016 թվականին ՀՆԱ-ի նկատմամբ հարկային եկամուտների ցուցանիշը կազմել է 1.3 տոկոս, որը 0.1 տոկոսային կետով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները: «2016-ին պետբյուջեին հարկային եկամուտների պահմանման նպատակով անվանական ՀՆԱ-ն կանխատեսվել է 5 տրիլիոն 472.8 մլրդ դրամ, մինչդեռ փաստացի արձանագրվել է ՀՆԱ-ի 5 տրիլիոն 67.9 մլդ դրամ մակարդակ, ՀՆԱ-ի կանխատեսված և փաստացի ցուցանիշները կազմել են 374.9 մլրդ դրամ», - նշեց ՊԵԿ նախագահը:2016 թվականին 2015-ի համեմատ ԵՏՄ-ից շուրջ 3 մլրդ դրամ պակաս մաքսատուրք է փոխանցվել ՀՀ բյուջե: ԵՏՄ-ից ավտոմեքենաների ներմուծումն ազատվել է ԱԱՀ-ից, բայց այդ փոփոխությունները պետբյուջետային եկամուտների վրա նվազող ազդեցություն են ունեցել: ՊԵԿ նախագահը ընդգծեց, որ ընդհանուր առմամբ օրենսդրական փոփոխությունների եկամտային բացասական ազդեցությունը 22.5 մլրդ դրամ է գնահատվել, դրականը`10.7 մլրդ դրամ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.